Հանրայինին գովազդի իրավունք տալու դեպքում իշխանությունները կհզորացնեն այդ ալիքը, որի նկատմամբ տոտալ վերահսկողություն ունեն, և կթուլացնեն մասնավոր հեռուստաընկերությունները. Աղասի Ենոքյան


23:27 , 13 դեկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Հանրային հեռուստաեսությունը սնվում է մեր հարկատուների փողերով և երբ ժամանակին Հանրային ՀԸ-ն վերացրեց գովազդները, նպատակն այն էր, որ հնարավորություն տրվի մասնավոր հեռուստաընկերություններին փող աշխատել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարարության կողմից օրերս շրջանառության մեջ դրված նախագծին, որով նախատեսվում է հնարավորություն տալ Հանրային հեռուստաընկերությանը վճարովի գովազդ ցուցադրել:

«Հիմա անհասկանալի է, թե ինչի համար են ուզոմ վերադարձնել գովազդը, որովհետև կարծես թե ֆինանսավորման պակաս չունի Հանրային հեռուստաընկերությունը: Երբ գովազդը վերադարձնում են, այդ գովազդը բնականաբար մյուս հեռուստաընկերություններից է գնում դեպի Հանրային: Ընդհանուր գովազդային դաշտից է դա պակասում, որովհետև այդ գովազդը ինչ-որ այլ տեղերից չի ավելանալու, դաշտից է գնալու: Սա, իհարկե, լուրջ ազդեցություն կունենա մասնավոր հեռուստաընկերությունների վրա»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ