Կենդանակերպի 3 նշաններ, որոնք ամենաշատն են առանց մտածելու գնումներ կատարում


02:09 , 14 դեկտեմբեր, 2019
Աղեղնավոր

Ցանկացած մարդ նոր գնումներ կատարելիս մտածում է ապագայի մասին։ Նա գնահատում է բյուջեն և մտածում, թե ինչպես է անդրադառնալու իր վրա նոր գնումը։ Աղեղնավորները միշտ հակառակն են անում։ Նրանք սկզբում գնում են որևէ իր, որից հետո փորձում են փակել ծախսերը։ Հաճախ նրանք սկսում են գիտակցել, որ գնված ապրանքն իրենց պետք չէ։ Աղեղնավորների համար ամենագլխավորն այն է, որ խանութից դուրս գան, որքան հնարավոր է, շատ գնումներ կատարած։

Առյուծ

Առյուծները ոչ միայն իրենց համար են սիրում գնումներ կատարել, այլ նաև ուրիշների։ Նրանք հաճախ են նվերներ գնում։ Առյուծներին կարելի է անվանել ի ծնե նվիրողներ։ Նրանք հաճույք են ստանում, երբ նվերը երջանկացնում է ուրիշիներին։ Նրանք այնքան կարող են տարվել գործընթացով, որ խանութից դուրս գալիս նրանց դրամապանակում այլևս գումար չի մնա։ Եվ միայն այդ ժամանակ նա կհասկանա, որ անմիտ քայլ է արել։

Խեցգետին

Խեցգետիններն իրենց ամենից լավ զգում են այն ժամանակ, երբ ամբողջ աշխատավարձը ծախսում են համեղ սննդի, ժամանցի և թանկագին իրերի վրա։ Եթե այս նշանի ներկայացուցիչն այստեղ և այս պահին ցանկանում է տոն կազմակերպել, ապա անում է դա՝ անտեսելով բոլոր հետևանքները։

Սովորաբար Խեցգետինները սև օրվա համար գումար չեն հավաքում, որի պատճառով էլ հաճախ հայտնվում են ծուղակում։ Երբ գումարը պակասում է, նա ընկնում է դեպրեսիայի մեջ։