«Ես ցանկանում եմ, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալուց հետո մնա դաշնակից, բարեկամ երկիր, շատ մոտ գործընկեր». Մակրոն


01:01 , 14 դեկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալուց հետո մնա Եվրամիության դաշնակիցն ու մերձավոր գործընկերը, այլ ոչ թե մրցակիցը, գրում է The New York Times-ը։

«Ես ցանկանում եմ, որ Մեծ Բրիտանիան մնա դաշնակից երկիր, բարեկամ և շատ մոտ գործընկեր»,- ասել է Մակրոնը՝ ԵՄ գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Մենք չենք ցանկանում, որ Մեծ Բրիտանիան մրցակից լինի»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթել է Պահպանողական կուսակցությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ