Ջենիֆեր Լոպեսն արտասվել է՝ իմանալով ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի կողմից առաջադրման մասին


23:00 , 13 դեկտեմբեր, 2019

Ջենիֆեր Լոպեսը դժվարությամբ է զսպել արցունքները, երբ շնորհակալություն է հայտնել գործընկերներին ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակին առաջադրվելու համար, հայտնում է Daily Mail-ը:

Երգչուհին առաջադրվել է «երկրորդ պլանի լավագույն դերակատարում» անվանակարգում՝ «Ստրիպտիզի պարուհիները» ֆիլմում Ռամոնայի դերի համար:

«Ինձ համար կոլեգաների ճանաչումը շատ կարևոր է»,- գրել է Լոպեսը մեկնաբանությունում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Jennifer Lopez (@jlo)