Գնացքը գնաց՝ ոչ մեկ չի հավատում Փաշինյանի պահվածքին, որ մտադիր է երկրում փոխել իրավիճակը. Անդրիաս Ղուկասյան (Video)


19:37 , 13 դեկտեմբեր, 2019

Factor.am-ը գրում է.

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ գնահատականներ է հնչեցրել պետական կառավարման համակարգի վերաբերյալ, անգամ մեղադրել հեղափոխությանը դիմադրելու մեջ։

«Էս տարվա տնտեսական բոլոր ցուցանիշները և ընդհանրապես ամեն ինչը՝ արվում ա ի հեճուկս պետական կառավարման համակարգի, ինչ հաջողություն և ձեռքբերում մենք էսօր ունենք ի հեճուկս կառավարման համակարգի։ Կոռուպցիայի դեմ պայքարը էլի տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ Իրավապահ համակարգին պետք ա իրավապահ համակարգին ժամանակ առ ժամանակ ասես՝ բա ի՞նչ եղավ։ Ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում ա, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ»,- ասել է վարչապետը։

Կոռուպցիայի մեջ թաթախված հին համակարգի ներկայացուցիչները մինչ օրս մեծ ազդեցություն ունեն պետական կառավարման համակարգի վրա, ասում է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ ահա և դիմադրության կարևոր օջախ. «Նոր կառավարության 50%-ը հին համակարգի ներկայացուցիչներն են և ասել, որ սա պատահականություն է․․․ սա 50-50 ավանդույթի իրագործումն է։ Նիկոլ Փաշինյանը չէր ընտրել քաղաքական այն ուղին, որը կնշանակեր կոռուպցիայի դեմ պայքարի իրական գործընթաց և ընտրվեց իմիտացիայի ճանապարհը։ Էսօր քաղաքացիները հոգնել են։ Հայտարարեցին՝ Սերժ Սարգսյանի դեմ մեղադրանք կա, բայց Նիկոլ Փաշինյանի վարկանիշը չբարձրացավ դրանից։ Գնացքը գնաց արդեն՝ ոչ մեկ չի հավատում Նիկոլ Փաշինյանի պահվածքին, որ ինքը մտադիր է մեր երկրում փոխել իրավիճակը, իսպառ վերացնել կոռուպցիան, նախկին ռեժիմի կոռուպցիոն գործողությունները բացահայտել»։

Մանրամասները՝ տեսանյութում: