Էլ կլասիկոյի անցկացումը՝ նորից հարցականի տակ․ ո՞րն է այս ամենի իրական պատճառը


20:52 , 13 դեկտեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

Իսպանական ֆուտբոլի գլխավոր դիմակայության անցկացումը դարձյալ հարցականի տակ է։ Սկզբնապես «Բարսելոնան» ու «Ռեալը» Լա լիգայի 10-րդ տուրի խաղը պիտի անցկացնեին հոկտեմբերի 26-ին։ Հետաձգված հանդիպումը նշանակվեց դեկտեմբերի 18-ին։ Խաղից օրեր առաջ իսպանական մամուլը դարձյալ ահազանգում է․ կլասիկոյի անցկացումը վտանգի տակ է։ Ինչու՞։

Անկախության ձգտող Կատալոնիայի և Իսպանիայի կենտրոնական իշխանության (ավելի կոնկրետ Մադրիդի) ջրերը երբեք նույն առվով չեն հոսել։ Այս ամենը իր արտացոլանքն է ստացել տարբեր ոլորտներում։ Ֆուտբոլը դրանցից ամենաակնառուն է։ Ամենամասսայական սպորտաձևի սիրահարները գիտեն, որ բացի ֆուտբոլային հակամարտությունից այստեղ կա նաև քաղաքական շահերի բախում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ