Tert.am-ը գրում է.
Հայկական կողմը պետք է արձագանքի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի՝ CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հնչեցրած բոլոր հայտարարություններին: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:
Վերջինս նշեց, թե հարցազրույցում բարձրաձայնված ամեն թեզը հայկական կողմի համար խնդրահարույց է, որովհետև պարունակում է ապատեղեկատվություն, մանիպուլյացիաներ և հայ հանրությանն ուղղված քարոզչություն:
«Պետք է ֆիքսվի ադրբեջանական կողմի դեստրուկտիվությունն իր դիրքորոշման մեջ, որովհետև Մամեդյարովը փորձում է ներկայացնել այնպես, թե Ադրբեջանն է կոնստրուկտիվ, իսկ հայկական կողմն իր գործողություններով անընդհատ տապալում է բանակցային պրոցեսը»,-նշեց փորձագետը:
Էլիբեգովայի խոսքով՝ կարևոր է անդրադառնալ «Լավրովի պլանին». եթե բանակցային սեղանին դրված նման փաստաթուղթ չկա, պետք է հստակ հայտարարել դրա մասին:
«Առաջին դեպքը չէ, երբ Մամեդյարովը խոսում է սեղանին դրված փաստաթղթի մասին, իսկ հայկական կողմը պնդում է, որ որևէ փաստաթուղթ չկա: Պետք է հստակեցվի, որ մենք էլ հասկանանք՝ ինչի շուրջ են բանակցությունները կամ հանդիպումները, ինչ են խոսում կողմերը դրանց ընթացքում»,-նշեց Էլիբեգովան, ապա ընդգծեց, թե Ադրբեջանի արտգործնախարարը չբացառեց նաև կոնֆլիկտի լուծման ռազմական տարբերակը:
«Եվս մեկ անգամ քողարկված սպառնալիք հնչեց: Եթե իրենք չեն բացառում ռազմական գործողությունները, բայց դրա հետ միասին գալիս են բանակցությունների, այդ վարքագիծն արդեն ինքնին դեստրուկտիվ է»,-նշեց Էլիբեգովան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ