ԱՄՆ դեսպանին Թուրքիայի ԱԳՆ են կանչել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի կապակցությամբ. աղբյուր


18:14 , 13 դեկտեմբեր, 2019

Armenpress.am-ը գրում է.

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել Է Անկարայում ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդին 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կողմից ընդունված բանաձեւի կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 13-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության մի աղբյուր:

«Մեր նախարարություն Էր կանչվել ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ բանաձեւի պատճառով: Արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը նրան Է փոխանցել մեր արձագանքը այդ որոշմանը»,-ասել Է գործակալության զրուցակիցը: