Բոլոր առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, անընդունելի են Հայաստանի համար. ԱԳՆ խոսնակ


17:35 , 13 դեկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում հստակ ներկայացվել է և վերջին անգամ Բրատիսլավայում արտգործնախարարն իր ելույթի ժամանակ նշել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հարցազրույցին։

«Ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի առանց սահմանափակման և հարկադրման: Այն բոլոր առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար», - ասաց նա։

ԱԳՆ խոսնակն ասաց, որ Ադրբեջանը 30 տարուց ավել ձգվող իր հայատյաց քաղաքականությամբ փաստել է, որ որևէ պարագայում չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ