Իրականացվում է քարոզչական հնարք Արցախի սուբյեկտիվության և տարածքային ամբողջականության դեմ իրականցվող գործընթացներից շեղելու համար


16:19 , 13 դեկտեմբեր, 2019

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՀՆԱՐՔ ԱՐՑԱԽԻ ՍՈՒԲՅԵԿՏԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ ՇԵՂԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Երեկ կառավարության նիստի ժամանակ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցավ քննարկում ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված։

Չխորանալով Փաշինյանի և Բադասյանի խոսակցության մանրամասների մեջ՝ ասեմ, որ սա նպատակային քարոզչական հնարք է Արցախի սուբյեկտայնության և տարածքային ամբողջականության դեմ իրականացվող գործընթացների թեման երկրորդ պլան մղելու նպատակով։

Նշեմ մի քանի հանգամանք Փաշինյանի և Բադասյանի խոսակցության և ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված․

1. Կառավարության երեկվա նիստում, բացի բանավոր խոսակցությունից, ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ իրավական որևէ որոշում չի ընդունվել։
2. Ստամբուլյան կոնվենցիան մինչ խորհրդարան ուղարկելը պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան։ Հետևաբար, քանի դեռ գործում է ՍԴ ներկայիս կազմը՝ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ, ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթաց չի սկսվի։
3. Ստամբուլյան կոնվենցիայի պարագայում մեր դիրքերն ամուր են, և վավերացման իրական փորձի դեպքում արձագանքը կլինի կոշտ, ԲԱՅՑ ՈՉ ՀԻՄԱ։
4. Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված օրակարգը մենք ենք թելադրում, այլ ոչ թե Նիկոլն ու իր թիմը։ Հետևաբար, մենք կորոշենք, թե երբ թեման կրկին բերել օրակարգ, իսկ երբ՝ ոչ։ ՀԻՄԱ ԱՅԴ ՊԱՀԸ ՉԷ։

Ի դեպ, նույնը վերաբերում է նաև Ամուլսարին, որի միջոցով կրկին փորձ կարվի շեղել ժողովրդի ուշադրությունը։

Որևէ քարոզչական հնարք չի կարող մեզ շեղել Արցախին սպառնացող վտանգների և Արցախի դեմ իրականացվող պարտվողական գործընթացների չեզոքացման ճանապարհից։

ԿԵՑՑԵ՛ ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ։