Հայաստանն ու Ադրբեջանը որևէ փաստաթուղթ չեն քննարկում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում


16:19 , 13 դեկտեմբեր, 2019

Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացքում որևէ փաստաթուղթ այս պահին չեն քննարկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի տված հարցազրույցին:

«Մենք բազմիցս ենք նշել, որ ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում»,- ասաց Նաղդալյանը:

Մամեդյարովը նախօրեին տված հարցազրույցում նշել էր, որ Բրատիսլավայում կայացած վերջին հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Լավրովի պլան»-ին: