Արցախյան բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակը գործող վարչակազմի վարած քաղաքականության ֆիասկոյի արձանագրման եզրագծին է


14:13 , 13 դեկտեմբեր, 2019

Արցախյան բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակը գործող վարչակազմի վարած քաղաքականության ֆիասկոյի արձանագրման եզրագծին է:

Առկա գեոպոլիտիկ իրավիճակում «ժողովրդավարությունը»՝ որպես արտաքին քաղաքական դոկտրին հռչակած Փաշինյանն ակնհայտորեն կորցրել է բանակցային գործընթացի նկատմամբ խելամիտ ազդեցության լծակները՝ մեզ կանգնեցնելով իր տգիտության և կարճատեսության «հաշիվը փակողի» կարգավիճակում:

Ասեմ՝ իմանաս․ քո կիքսերի հաշիվը ոչ մեկ չի պատրաստվում փակել, հատկապես հայ ժողովուրդը: Քո կողմից տանուլ տված դիվանագիտությանը ՀԴՄ չի խփվելու, դրան չի հասնի:

Բելառուսի նախագահը բացահայտել էր, թե Սերժ Սարգսյանը ինչին և ում է ասել ՈՉ:

ԱԳ նախարարի հրաժարականն էլ չի փրկելու իրավիճակը, քանզի, իր բոլոր լրացուցիչ թերություններով հանդերձ, իրական մեղավորը կաս ու լինելու ես բացառապես դու:

Ուստի երկրում շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը Արցախյան բանակցությունների ներկա փուլում քո քաղաքական ինքնապաշտպանության բնազդի հարցն է:

Ինչքան շուտ գիտակցես, խիզախություն ունենաս և ընդունես, որ մենակով ի վիճակի չես, սխալական ես ու անտաղանդ, այդքանով շանս կունենաս նվազեցնելու քո պոռոտախոսության ու հանցավոր ինքնահավանության քայքայիչ և կործանարար ազդեցությունը երկու հայկական պետությունների վրա:

Հետո չասես, որ չեմ զգուշացրել: