«Լազարևյան ակումբ»-ի 3-րդ նիստը Երևանում. ուղիղ


11:58 , 13 դեկտեմբեր, 2019

Երևանում ընթանում է «Լազարևյան ակումբի» 3-րդ նիստը, որի թեման է «Հայ-ռուսական երկխոսություն՝ երկու երկրների սոցիալ-քաղաքական արդի գործընթացում․ Հայաստանի և Ռուսաստանի ԶԼՄ-ներ․ անկեղծ զրույց»։

Նիստի նպատակն է ապահովել ուղիղ երկխոսություն երկու երկրների լրագրողական հանրության միջև, ապահովել անկեղծ զրույց։

Նիստին մասնակցելու համար հրավիրվել են հայ և ռուս լրագրողներ, երկու երկրների դաշնային և տարածաշրջանային ԶԼՄ-ների մեդիա-մենեջերներ, խորհրդարանականներ, հայտնի քաղաքական գործիչներ, գիտնականներ, մշակութային գործիչներ, Հայաստանի և Ռուսաստանի հասարակական գործիչներ։

Հիշեցնենք, որ «Լազարևյան ակումբը» ստեղծվել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի նախաձեռնությամբ։