Հնչում է, թե բյուջեում փող կա և ծախսելու տեղ չկա, հուշում եմ ձեզ ծախսելու տեղը. Գևորգ Պետրոսյան


12:12 , 13 դեկտեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

Զինծառայողների նյութական ապահովության խնդիրը չպետք է անտեսվի, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Կոչ եմ անում Պաշտպանության նախարարությանը շեշտը դնել զինծառայողների նյութական ապահովության վրա: Մենք այստեղ՝ այս տաք դահլիճում, մեր գործն ենք անում, բայց այնտեղ մարդիկ ցրտին սահման են պահում: Պետք է իրենց նյութական պահովության մասին մտածենք։ Կարծում եմ, որ եթե ամենավերին մակարդակներով հնչում է, թե բյուջեում փող կա և ծախսելու տեղ չկա, ես հուշում եմ ձեզ ծախսելու տեղը. այդ բյուջեի գումարը ծառայեցրեք մեր անվտանգությունն ապահովող մարդկանց շահերը ապահովելու համար», - ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: