Պատգամավորների հանգիստը հետաձգվում է․ ԱԺ-ում արտահերթ նիստ է սպասվում


11:54 , 13 դեկտեմբեր, 2019

Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ ավարտվեց դեկտեմբերի 12-ին մեկնարկած ԱԺ արտահերթ նիստը, սակայն դա չի նշանակում, որ պատգամավորները այժմ կարող են վայելել «վաստակած հանգիստը»։

Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ պատգամավորների նախաձեռնությամբ դեկտեմբերի 19-ին արտահերթ նիստ է հրավիրված, որի օրակարգում ընդամենը մեկ հարց է լինելու՝ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։