«Էս էլ թազա ձև ա փուռը տալու». Վյաչեսլավ Հարությունով (Video)


11:20 , 13 դեկտեմբեր, 2019

Դեկտեմբերի 11-ին Ավան և Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար Վյաչեսլավ Հարությունովի հերթական դատական նիստը, սակայն այն կրկին հետաձգվեց դատավորի բացակայության պատճառով։ Իրավիճակը հստակեցնելու համար մենք խոսեցինք Վյաչեսլավ Հարությունովի և նրա իրավապաշտպան Արմեն Հարությունյանի հետ։ Հարությունովը երևույթը գնահատեց անլուրջ և տվյալ քրեական գործի հանգուցալուծումը տեսավ միայն այն դեպքում, երբ դատարանում ցուցմունք կտան գործի հետ առնչություն ունեցող վկաները։ Ինչպես նաև ասաց, որ առավել մանրամասն կխոսի դատական նիստերի ընթացքում և կհայտնի իր դիրքորոշումը տվյալ գործի շուրջ, որը իր հերթին շատ չակերտներ կբացի։ Մանրամասն՝ տեսանյութում.