Ոստիկանությունը պարզել է օդանավակայանից գերմանացի ուղևորին Հրապարակ հասցնելու համար 34,000 դրամ պահանջած տաքսիստի ինքնությունը


10:13 , 13 դեկտեմբեր, 2019

Դեկտեմբերի 12-ին սոցցանցերում հրապարակում էր արվել, ըստ որի՝ «Աերոպորտ սերվիս» տաքսի ծառայության վարորդներից մեկը գերմանացի զբոսաշրջիկին «Զվարթնոց» օդանավակայանից Հանրապետության հրապարակ հասցնելու դիմաց ստացել է 34.000 դրամ` ներկայացնելով համապատասխան կտրոն։

Հրապարակման հիման վրա ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում սկսվել է նյութերի նախապատրաստման գործընթաց։ Ոստիկանության ծառայողները պարզել են, որ զբոսաշրջիկին Հանրապետության հրապարակ տարած անձը անհատ տաքսու վարորդ է։ 38-ամյա տղամարդը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում տվել է բացատրություն։ Հանգամանքները պարզվում են։