ԱՄՆ սենատի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձևը մեզ ոչինչ չի տալու, իսկ Ղարաբաղյան կոնֆլիկտի սրացման հետևանքներին քաջ ծանոթ ենք


10:26 , 13 դեկտեմբեր, 2019

Հայաստանի վարչապետը Հայոց ցեղասպանության՝ ԱՄՆ սենատի կողմից ճանաչման մասին իր ֆեյսբուքյան 1 տողանոց գրառումը 5 անգամ խմբագրել ա, ԱԳ նախարարը հայտարարություն ա տարածել էդ կապակցությամբ, «իմքայլական» դեբիլների կամանդը երեկ երեկոյից, իրար հերթ չտալով, հաղթական գրառումներ էին անում:

Իսկ էդ ընթացքում տարածվում է Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ խիստ վտանգավոր շեշտադրումներով հարցազրույցը, որին նշածս շրջանակներից որևէ մեկը մինչ էս պահը չի արձագանքել:

Հայաստանի ԱԳՆ-ն էշի ականջում քնած ա, իսկ վարչապետը Նոր տարվա կորմի հարցերով ա զբաղված:

Ցեղասպանությունը անցյալ ա, իսկ ԼՂ հիմնախնդիրը՝ մեր ներկան ու ապագան:

Ի՞նչ ա մեզ տալու ԱՄՆ սենատի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Ոչինչ: Իսկ Ղարաբաղյան կոնֆլիկտի սրացման հետևանքները բոլորիս քաջ ծանոթ են:

Դադարեք էս ուռա-հայրենասիրությունն ու սթափվեք վերջապես, գրողը տանի...