07:48 , 13 դեկտեմբեր, 2019Եգիպտացի հնագետները Գիզայի Միթ Ռահինայի շրջանում՝ հինեգիպտական Փթահ աստծու տաճարից ոչ հեռու հայտնաբերել են Ռամզես Երկրորդ փարավոնի արձանի վերին մասը: Այդ մասին ասված է հնության հուշարձանների գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
Համարվում է, որ Ռամզես Երկրորդ փարավոնը, որը կառավարել է մեր թվագրությունից առաջ 1279 – 1213 թվականներին, Եգիպտոսը մեծ տերություն է դարձրել իր հաղթանակների, նվաճումների, նոր տարածքների յուրացման, շինարարության եւ ոռոգման բնագավառում հաջողությունների շնորհիվ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: