Հնագետները Ինդոնեզիայում մարդագազանների հնագույն պատկերներ են հայտնաբերել


03:50 , 13 դեկտեմբեր, 2019

Գիտնականները 44 հազար տարվա վաղեմության մարդագազաններ պատկերող քարանձավային նկարներ են հայտնաբերել Ինդոնեզիայում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ավստրալացի հնագետների ուսումնասիրությանը, որը հրապարակվել է Nature գիտական ամսագրում:

Ինչպես նշվում է, Գրիֆիթի համալսարանի հնագետները գտածոն հայտնաբերել են Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու քարանձավներից մեկում: Հայտնաբերված նկարում պատկերված են տասնյակ մարդիկ՝ հսկա բաբիրուս-խոզերի և գոմեշների որսի ժամանակ:

Պատկերների վրայի կալցիումի նստվածքը վերլուծելուց հետո հնագետները գտածոյի տարիքը 44 հազար տարի են գնահատել:

Ըստ գիտնականների, այս նկարների կարևոր առանձնահատկությունն այն է, որ դրանց վրա պատկերված են, այսպես կոչված, տերիանտրոպները, որոնք համատեղում են մարդու և տարբեր կենդանիների հատկությունները: Այս պատկերները հուշում են, որ մարդու նախնիները կարող էին պատկերացնել այն, ինչ չկա բնության մեջ: