«Չեմ կարծում, որ պարոն Ազոյանը միտումնավոր ստում էր կամ ինչ-որ շահ ուներ կեղծ լուրեր տարածելուց». Նարեկ Մալյան


01:48 , 13 դեկտեմբեր, 2019

ՊՊԾ գնդի վրա ահաբեկչական հարձակման օրերին պաշտոնական հաղորդագրությամբ հրապարակվեց այս լուսանկարը: Սորոսական ցանցը իսկույն սկսեց տարածել, որ իբր այս լուսանկարը ֆոտոշոփի արդյունք է՝ այսպիսով նպատակ ունենալով հանրության մոտ կասկածի տակ դնել իրավապահ համակարգի նկատմամբ վստահությունը: Այդ կեղծ վայնասունը տարածելուն միացան շատերը, իսկ ավելի ճիշտ՝ համարյա բոլորը: Համացանցում արդեն «գիտականորեն» ապացուցում էին, որ լուսանկարը կեղծ է:

Ես, անիմաստ համարելով այդ կեղծ, բայց, ցավոք, արդեն դոմինանտ լուրը հատ-հատ հերքելու փորձը, հայտարարեցի, որ 200$-ի վրա գրազ եմ գալիս ցանկացածի հետ, որ լուսանկարը ֆոտոշոփ չէ: Ավելին` ապացուցման պարտականությունը վերցնում եմ ինձ վրա:

Բոլորը միանգամից լռեցին: Մարդիկ, ովքեր այնքան վստահ էին, որ գրում էին՝ «Հորս արև, ֆոտոշոփ ա», երբ հասկացան՝ վտանգ կա 200$ կորցնելու, գերադասեցին լռել: «Հոր արև» սուտ երդումը անվճար էր, իսկ 200$ կորցնելու վտանգը՝ իրական:

Ինչևէ, այսօր մի քանի փակագծեր կբացեմ: Չնայած նրան, որ ես իմ գրազի առաջարկը տեղադրում էի բոլոր կասկածողների պատերին, ամբողջ ազգից իմ առաջարկին արձագանքեց 3 մարդ․

1. Դանիել Իոաննիսյանը,
2. Ստյոպա Սաֆարյանը,
3. Հովաննես Ազոյանը (հայտնի դերասան)։

Դանիելին և Ստյոպային հեռախոսով համառոտ բացատրեցի, թե ինչու ֆոտոշոփ չ՝: Երկուսն էլ ընդունեցին, բայց գրազ չեկանք:

Հովհաննես Ազոյանը հայտնեց, որ հետաքրքրված է, բայց գրազ չեկավ՝ ասելով, որ սկզբունքորեն գրազ չի գալիս:
Անցան տարիներ, Հովհաննես Ազոյանը հիմա շատ մտերիմ է իշխանության հետ և լայն հնարավորություն ունի ճշտելու իմ տեսակետը:

Ես ամենևին չեմ կարծում, որ պարոն Ազոյանը միտումնավոր ստում էր կամ ինչ-որ շահ ուներ կեղծ լուրեր տարածելիս: Ոչ, ես կարծում եմ՝ Ազոյանը, լինելով արտիստիկ հոգեկերտվածքի մարդ և գերէմոցիոնալ, կարծում էր, որ բարի գործ է անում՝ չճշտված տեղեկությունով քլնգելով սեփական երկրի իրավապահներին:

Առակս ի՞նչ կցուցանե․ նորմալ պետությունը, ըստ իս, այն է, որտեղ դերասանը զբաղվում է իր գործով (Ազոյանի պահով կարող եմ ասել՝ փայլուն է զբաղվում), իրավապահը զբաղվում է իր կեղտոտ և անշնորհակալ աշխատանքով` ապահովում է բոլորի անվտանգությունը:

#Ոչ_ահաբեկչությանը