Քրիսթեն Սթյուարթն ինքնատիպ հագուստով է եկել իր ֆիլմի պրեմիերային


02:42 , 13 դեկտեմբեր, 2019

Հոլիվուդյան դերասանուհի Քրիսթեն Սթյուարթն «Սիբերգ» ֆիլմի պրեմիերային եկել էր պիջակով, որը հագել էր մերկ մարմնի վրա: Այդ մասին հայտնել է Vogue-ն: Միջոցառումը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին Լոս Անջելեսում:

Դրա համար 29-ամյա հայտնին ընտրել էր Chanel-ի նուրբ վարդագույն դասական կոստյում, որը բաղկացած էր պիջակից և մանրածալքերով կիսաշրջազգեստից: Կոստյումը պատրաստվել էր դիզայներ Վիարի կողմից և տեղ գտել գարուն 2020-ի հավաքածուում: Սթյուարթը հագուստն ամբողջացրել էր Chanel-ի բազմաշերտ մանյակով, ինչպես նաև մարգարտե մի քանի թևնոցով: «Սիբերգ» կինոնկարում դերասանուհին մարմնավորել է դերասանուհի Ջին Սիբերգին, որը հանդես էր գալիս հանուն սևամորթների համար հավասար իրավունքների: