ՍԴ գործող կազմից ազատվելու միտքը հակաիրավական և հակասահմանադրական է. ուրախ եմ, որ դատավորները համառ գտնվեցին. Դավիթ Հարությունյան (Video)


23:02 , 12 դեկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքն ունի մեկ նպատակ՝ գործող քաղաքական իշխանության կողմից նշանակել ՍԴ նոր դատավորներ, իսկ այդ նպատակը հակասահմանադրական է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

«Իշխանության մտահոգությունը ոչ թե այն է, որ, օրինակ, Հրայր Թովմասյանը քավոր-սանիկական կապեր ունի Արամ Օրբելյանի հետ, այլ այն, որ Սահմանադրական դատարանը կյանքի կոչի կառավարության պատկերացումները: Նախկինում, անգամ ամենավատ տարիներին, եղել են ՍԴ-ի այնպիսի դատական ակտեր, որոնք անվավեր են ճանաչել շատ կարևոր օրենքների դրույթներ: Դրանք անհարմարություններ են ստեղծել օրենսդիր և գործադիր իշխանության համար»:

Ըստ Հարությունյանի՝ նախկինում եղել են, այսօր էլ կան իրապես անկախ դատավորներ, որոնք գործադիր իշխանության համար անհաճո որոշումներ են կայացնում. «Դատավորը պետք է կտրվի օրվա քաղաքական իշխանությունից: Իսկական դատավորն այդպիսին պետք է լինի: Դատավորների հասցեին սպառնալիք ու վիրավորանք պարունակող քաղաքական հայտարարություններ են հնչում գործադրի կողմից, մինչդեռ դատական իշխանությունը հնարավորություն չունի արձագանքելու, նրան արգելված է: Անգամ առանձին դատավորներ շատ զուսպ են արձագանքում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ