Հարյուրավոր անկած թռչուններ են հայտնաբերվել Ուելսի ճանապարհին


00:00 , 13 դեկտեմբեր, 2019

Հարյուրավոր անկած թռչուններ են հայտնաբերվել Հյուսիսային Ուելս տանող ճանապարհին: Գիտնականները պարզում են պատճառները:

Երեք հարյուր արնաշաղախ սարյակներ են հայտնաբերվել Անգլսի կղզու ճանապարհին: Ականատեսների խոսքերով, թռչունները կարծես անկած ընկել էին երկնքից: Դրանցից մի քանիսին վերցրել են փորձաքննություն անցկացնելու և անկման պատճառները պարզելու համար:

Կղզու 41-ամյա բնակիչ Դավիդ Էդվարդսը պատմել է, որ երեքշաբթի օրը նրա ընկերուհի Հանա Սթիվենսը թռչուններին կենդանի է տեսել. «Նա ասաց, որ հարյուրավոր թռչունների է տեսել երկնքում և մտածել է, որ դա ցնցող է: Բայց մեկ ժամ անց տուն վերադառնալիս դրանք արդեն անկած ընկած են եղել ճանապարհին»:

Люди собирают мертвых птиц