YouTube-ը խստացրել է տեսանյութերի բովանդակության կանոնները


21:15 , 12 դեկտեմբեր, 2019

YouTube-ի ղեկավարությունը հայտարարել է հրապարակվող տեսանյութերի բովանդակության կանոնների նորացման և խստացման մասին:

Այսուհետ արգելափակվելու են այն տեսանյութերը, որոնք պարունակում են սեռական, ռասայական և սեռական կողնորոշմանը վերաբերող վիրավորանքներ: Այս մասին ասվում է YouTube-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«Մենք միշտ հեռացրել ենք որևԷ մեկի նկատմամբ սպառնալիքներով, հետապնդման կոչերով տեսագրությունները, ինչպես նաև այն տեսագրությունները, որոնք բացահայտում են անձանական տեղեկատվություն: Այժմ մեր նոր կանոններով արգելվում են ոչ միայն բացահայտ, այլև քողարկված կամ կասկածելի սպառնալիքները»,- ասված Է հայտարարության մեջ: