«Ինձ շատ է դուր գալիս, որ Վահեն ինձ վստահում է». Շուշաննա Թովմասյանը՝ նոր սերիալի, ամուսնու արձագանքի և այլ դերասանուհու փոխարեն ներկայանալու մասին (Photo)


20:16 , 12 դեկտեմբեր, 2019

Tert.am Life-ը գրում է.

Ելենա Արշակյանի նոր՝ «Սիրուն Սոնա» հեռուստասերիալի մասին թերթ-ը պատմել է իր ընթերցողներին և հայտնել, որ նկարահանումից մեկ օր առաջ ռեժիսորը որոշել է փոխել գլխավոր դերասանուհուն և ֆիլմ է հրավիրել դերասանուհի Շուշաննա Թովմասյանին:

Tert.am Life-ի հետ զրույցում Շուշաննան պատմել է Ելենայի հետ աշխատելու վաղեմի ցանկության, այլ դերասանուհու փոխարեն ներկայանալու անհարմարությանն և աշխատանքն ընտանեկան կյանքի հետ համատեղելու բարդության մասին:

«Սերիալում ներգրավվելն ինձ համար էլ շատ անսպասելի ստացվեց: Վերջին նախագծից հետո մոտ 1 տարի դադար եմ ունեցել, ինչը պետք էր ինձ: Միշտ ասում էի, որ կրկին կնկարահանվեմ լավ առաջարկ ունենալու դեպքում: Միշտ ցանկացել եմ աշխատել Ելենայի հետ, որովհետև մինչև օրս աշխատել եմ տղամարդ ռեժիսորների հետ, ինձ հետաքրքիր էր աշխատել կին ռեժիսորի հետ, հատկապես, որ կրթությամբ ռեժիսոր եմ: Սցենարիստ  Անահիտ Մխիթարյանի գործոնը ևս կարևոր էր: Մենք նախկինում աշխատել ենք իրար հետ: Իրենց համատեղ աշխատանքները միշտ հետաքրքիր են եղել ինձ»,- ասաց Շուշաննան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ