Տարկետման իրավունքը չի վերացել․ Գաբրիել Բալայան (Video)


20:02 , 12 դեկտեմբեր, 2019

Factor.am-ը գրում է.

Ուզում եմ փարատել ձեր մտավախությունները, տարկետման իրավունքը չի վերացել: «Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ այս մասին ասաց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Նշենք, որ օրինագծի հաստատվելու դեպքում, ըստ փոխնախարարի, նախատեսվում է վերականգնել բանակի մարզական ակումբը և զինվորական ծառայության զորակոչել արդեն իսկ սպորտում հաջողություններ ունեցած այն քաղաքացիներին, որոնք չեն ընդգրկվում նշանակալի նվաճումներ գրանցած քաղաքացիներին տարկետում տալու կարգի շրջանակում:

«Օրենքում գործում է տարկետման իրավունքը, և մեր մի շարք քաղաքացիներ ստանում են տարկետման իրավունք, այդ թվում՝ ուսումնառության հետ կապված»,- ասաց Գաբրիել Բալայանը:

Մանրամասները՝ տեսանյութում: