Թրամփի որդին սկանդալի մեջ է հայտվել հազվագյուտ կենդանու սպանության համար


00:21 , 13 դեկտեմբեր, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին Մոնղոլիայում որսի ժամանակ կրակել է հազվագյուտ կենդանու վրա, իսկ որսի թույլտվության վերաբերյալ փաստաթուղթը տրվել է հետին ամսաթվով:

ProPublica-ի տվյալերով՝ որսի թույլտվությունը Թրամփի որդուն տրվել է սեպտեմբերի 2-ին, Մոնղոլիան լքելուց հետո, որտեղ նա գտնվել է մասնավոր այցի շրջանակում:

Պարբերականի տվյալներով, Մոնղոլիայում նա հանդիպել է նաև երկրի նախագահ Հալթմագիին Բատուլգայի հետ: