Լավրով. «Սիրիայի բանակի կողմից իրականացվող Իդլիբի ռազմագործողությունը չի խախտում Թուրքիայի հետ համաձայնությունը»


23:41 , 12 դեկտեմբեր, 2019

Ermenihaber.am-ը գրում է.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իրենց աջակցությամբ Սիրիայի բանակի կողմից իրականացվող Իդլիբի ռազմական գործողությունները չեն հակասում Թուրքիայի հետ իրենց ձեռք բերած համաձայնությանը և որևէ կերպ չեն խախտում այն։

Պաշտոնական Կրեմլի հայտարարության մեջ էլ նշված է. «Պուտինը հասկանում է Էրդողանի մտահոգությունները, սակայն Պուտինն էլ մտահոգված է ընդդիմադիր ուժերի գնալով աճող հարձակումներով»։

Թուրքական մամուլը հաղորդել էր, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և արտահայտել իր անհանգստությունը Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրականացվող ռազմական գործողությունների վերաբերյալ՝ նշելով, որ այն կարող է ճգնաժամ ստեղծել և սպառնալ իրենց ազգային անվտանգությանը։