Առաջիկա օրերին հանրապետությունում ջերմաստիճանը կբարձրանա. առավոտյան ժամերին Արարատյան դաշտում և Երևանում մառախուղ կլինի


14:15 , 12 դեկտեմբեր, 2019

Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 12-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Դեկտեմբերի 13-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 12-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ՝ ձնախառն անձրևի տեսքով։ Առավոտյան ժամերին հատկապես ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։

Հանրապետության տարածքում



Երևան քաղաքում