Ունենք մեծ նախարարություններ՝ լի պարապ մարդկանցով, որոնց միակ ակնկալիքն այն է, թե երբ է լրանում ժամը՝ գնան տուն. պետք չէ Հռոմի պապից կաթոլիկ լինել, Հռոմի պապը ես եմ. վարչապետ


13:57 , 12 դեկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Այսօր կառավարության հերթական նիստին բուռն քննարկման առարկա դարձավ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի հարցը:

Իր վերապահումները ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և երկար քննարկումից հետո առաջարկեց ձեռնպահ մնալ` այս ձևով նախագիծն առաջ տանելուց, հատկապես, որ պարզ չէ, թե ի՞նչ կարիք ենք բավարարում և ինչո՞ւ ենք երկու անգամից ավել շատ ծախս անում:

Տեղից արձագանքեց Դավիթ Անանյանը և վարչապետը կոչ արեց նրան չվրդովվել: Շարունակելով խոսքը՝ Ատոմ Ջանջուղազյանն ասաց. «Դե եկեք անօրինական գործողություններով իրավական կոչեր անենք, եկեք բռնության մասին կես ժամ քննարկում ունենանք, բայց փոխարենը ինքներս մեզ թույլ տանք անօրինական գործողություններ իրականացնել, դա կստացվի, ճիշտ ճանապարհին ենք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: