«Դժբախտ է այն մարդը, որն այլևս ոչինչ չունի կորցնելու». Սիլվա Կապուտիկյանի անմահ 10 մտքերը, որ սրտին հանգստություն կբերեն


18:30 , 12 դեկտեմբեր, 2019

Սիլվա Կապուտիկյան՝ հանճարեղ հայուհի, ում տողերով են մխիթարվում մինչև օրս բազմաթիվ գրականասերներ։ Առաջարկում ենք ծանոթանալ հայուհու 10 ամենատպավորիչ մտքերին, որոնք սրտին ու հոգուն հանգստություն կբերեն։ 

1. Դժբախտ է այն մարդը, որն այլևս ոչինչ չունի կորցնելու։ 

2. Ազնիվ մարդը չի գնում հարմարության, վախենում է արդար ապրելու երջանկությունը կորցնելուց։ 

3. Կյանքի բոլոր տարիներն էլ հավասար սիրելի են, քանի որ կյանքն ինքն է սիրելի։ 

4. Սակայն իմացիր, երբեք ես չեմ գա քեզ մոտ դիմակով. կգամ, ինչպես կամ, սիրիր, ինչպես կամ։ 

5. Մեր պանթեոնը փոքր է ու տխուր, իրար հավաքած մի քանի շիրիմ. օ՜, մեծ մահերով հարուստ ժողովուրդ, ո՞ւր են քո որդոց շիրիմները հին:

6. Թե ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ,
Ինչու է ձմեռն այսքան գարուն,
Ձմռան արևը այսքան այրում,
Անխոս երկինքը՝ այսքան անհուն,
Եթե ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ:

7. Թափառում ենք փողոցներում
Ես քո սիրով, դու՝ ուրիշի,
Այրվում ենք մենք հրդեհներում՝
Ես՝ քո հրով դու՝ ուրիշի:

8. Մի´ մռայլվիր, ի´մ սիրելի,
Թե հոգնել ես, էլ մի´ մնա.
Թե գերում են քեզ աշխարհի հեռուները,
Այնտե´ղ մնա:

9. Մի լացացնի, շատ եմ լացել, սիրելիս,
Դու մի կարծիր՝ պաղ եմ այսպես ու գոռոզ,
Սիրտս շատ է լցված եղել վերքերով,
Սպիներից է կարծրացել, սիրելիս:

10. Արդեն գիշեր է, ուշ գիշեր փողոցներում,
Ու դու չեկար. սիրտս փողոց է ամայի
Միայն հեռվից լռությունն են կտցահարում
Ոտնաձայները ուշացած անցորդների...