Հենրիխ Մխիթարյանն այսօր մեկնել է Գերմանիա


13:07 , 8 հուլիս, 2013

Հենրիխ Մխիթարյանը մեկնեց Գերմանիա (Լուսանկարներ)Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր մեկնել է Գերմանիա: Հենրիխը պայմանագիր կստորագրի Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ:


Գերմանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն այսօր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Մխիթարյանը կստորագրի 4 տարվա պայմանագիր, իսկ «Բորուսիա»-ն «Շախտյոր»-ին կվճարի 27 մլն եվրո: