ԱՄՆ-ում շշի մեջ գրություն է հայտնաբերվել` 36 տարի առաջ 11-ամյա աղջկա կողմից գրված


09:28 , 12 դեկտեմբեր, 2019

Ամերիկացի Ջոշուա Մենդեսն ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Քեյփ-Կոդ լողափին զբոսնելիս շշի մեջ դրված գրություն է գտել, որն ուղարկված է եղել 36 տարի առաջ: Այս մասին հայտնում է Bengor Daily News-ը:

Ջոշուան պատմել է, որ պատահական նկատել է ապակե շիշը, որը գրեթե ամբողջովին թաղված է եղել ավազի մեջ: Ներսում նա գտել է Ջենի Բրաուն անունով 11-ամյա աղջկա կողմից գրված նամակ, որը նա գրել է 1983 թվականի մայիսի 14-ին` Ջոնսպորտ քաղաքում: Նա առաջարկել է պատասխանել իրեն և նամակում նշել է իր բնակության հասցեն:

Մենդեսն իր 73-ամյա հոր հետ որոշել է գտնել Ջենիին, սակայն կասկածել է, որ այդքան տարի անց նա շարունակում է ապրել նույն վայրում: Հայտարարությունը հրապարակվել է սոցկայքերում: Մեկնաբանությունների բաժնում արձագանքել է Քեթի Մարի Բրաուն անունով մի աղջիկ: Նա հաստատել է, որ նամակն ուղարկել է իր քույրը, որը մինչ այժմ ապրում է Ջոնսպորտում: