Արցախի՝ արհեստածին և գոյություն չունեցող ադրբեջանական համայնքի ներգրավածությունը բանակցային գործընթացին շատ լուրջ մտահոգությունների առիթ է տալիս. ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ


00:03 , 12 դեկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Վերջին շրջանում ակտիվություն է նկատվում Ղարաբաղի հիմնհահարցի բանակցային գործընթացը վերսկսելու և որոշ առաջընթաց ակնկալելու առումով; Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը` անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հայտարարությանը, ըստ որի` վարչապետը նշել է, թե խնդիր չի տեսնում, որ բանակցությանն Ալիևի հետ գան նաև իրենց ԼՂ ադրբեջանական համայնք համարող մարդիկ:

Դավիթ Իշխանյանը հատկանշական համարեց 2 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը: «Անկեղծ ասած Հայաստանի արտաքին գործերի նախարարի հրապարակած սկզբունքները ամբողջացումն էր նախորդ տասնամյակների ընդհանուր բանակցային գործընթացի: Ինչ-որ տեղ անակնկալ էր ադրբեջանական համայնքի ներգրավվածության մասին լուրերի շրջանառումը և տեղեկատվական դաշտում համապատասխան տեղեկությունների հրապարակումը, որը իր մեջ լուրջ թե՛ վտանգներն է պարունակում, թե՛ նաև բանակցային գործընթացի մեջ արցախյան կողմի լիարժեք ներգրավվածության հարցը հարցականի տակ է դրվում»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ