Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի մասնակցությունը բանակցություններին Բաքվի սցենարն է, որն այսօր հաջող կերպով կյանքի է կոչվում. Փորձագետ


23:41 , 11 դեկտեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի մասնակցությունը բանակցություններին Բաքվի սցենարն է, որն այսօր հաջող կերպով կյանքի է կոչվում, Aysor.am-ի հետ զրույցում նշեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը՝ անդրադառնալով Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի այսօրվա ասուլիսին։

«Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշեց, որ հնարավոր է համարում այդ համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին՝ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման պայմանով։ Ըստ էության՝ Արցախի նախկին վարչապետն ու սպասվող ընտրություններում նախագահի թեկնածուն, ավելացնելով պայմանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, փաստորեն կրկնեց այն, ինչի մասին երեկ խոսել էր ԱԺ "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ հղում անելով վարչապետ Փաշինյանին։ Հիշեցնեմ՝ խոսքն այն մասին էր, որ վարչապետը խնդիր չի տեսնում, եթե բանակցություններին Ալիևի հետ գան նաև այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները։ Սա վտանգավոր թեզ է, որը պաշտոնական Բաքուն մշակել էր դեռ նախորդ տարվա մայիսից և հետևողականորեն առաջ է տանում», -  նշեց փորձագետը՝ հավելելով, որ այսօր հնչող հայտարարությունները, թե մենք դեմ չենք այս համայնքի մասնակցությանը բանակցություններին, վկայում են այն մասին, որ Բաքուն հաջողել է իր այս քաղաքականության հարցում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ