Ամերիկյան ընկերություններից մեկը աշխատակիցներին 10 մլն դոլարի բոնուս է հատկացրել


00:20 , 12 դեկտեմբեր, 2019

Միացյալ Նահանգների անշարժ գույքի ընկերություններից մեկի ղեկավարությունը շուրջ 10 միլիոն դոլար է ծախսել իր աշխատակիցներին բոնուսներ հատկացնելու համար:

Ընկերության ղեկավարությունը ամենամյա տոնական երեկույթի ժամանակ իր 198 աշխատողներից յուրաքանչյուրին տվել է կարմիր ծրար, որի մեջ եղել է տարբեր չափի գումար՝ կախված ընկերությունում աշխատած տարիներից:

Նոր աշխատակիցները որպես նվեր ստացել են մոտ 100 դոլար, իսկ փորձառու աշխատակիցները՝ մոտ 270 հազար դոլար: