Հերթը հասավ Ռուբեն Հայրապետյանին. ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում


19:01 , 11 դեկտեմբեր, 2019

Hraparak.am-ը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ ոստիկանության 6-րդ վարչությունը նյութեր է նախապատրաստում։ Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցեցին ոստիկանության լրատվական բաժնից։


«Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել և նյութեր են նախապատրաստվում»,-նշեցին ոստիկանությունից։

Ոստիկանությունից այլ մանրամասներ չհայտնեցին։