Երևանում ամանորյա տոնակատարություններին ծախսվելու է ոչ թե 700, այլ մոտ 850 հազար դոլար


18:47 , 11 դեկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն այսօր քաղաքապետարանում կայացած ասուլիսին ներկայացնում էր տոնական միջոցառումների մանրամասները՝ ծրագիրը, սպասվող միջոցառումները, ծախսերը և այլն:

Մինչ այս հայտարարվում էր, որ ծախսերը կազմելու են 325 մլն դրամ, բայց փոխքաղաքապետի այսօրվա հայտարարություններից պարզ դարձավ, որ այդ գումարը շատ ավելի մեծ է:

Նրա տեղեկացմամբ՝ Երևանի բյուջեից մոտ 54 մլն դրամ տրամադրվել է Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում իրականացվող միջոցառումների համար: Եվս 271 մլն դրամ տրամադրել է կառավարությունը ՝ տոնական միջոցառումների ծավալներն ընդլայնելու համար:

Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ 81 մլն դրամ էլ Երևանի վարչական շրջանների կողմից է տրամադրվել՝ վարչական շրջանները զարդարելու, տոնական միջոցառումներին պատրաստվելու համար: Այս ծախսերի հանրագումարը դառնում է մոտ 406 մլն դրամ կամ 850  հազար դոլար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ