Ավստրիայում մահացած սրտի փոխպատվաստման հաջող վիրահատություն են կատարել


20:21 , 11 դեկտեմբեր, 2019

Վիեննայի հիվանդանոցներից մեկի բժիշկները մահացած սրտի փոխպատվաստման հաջող վիրահատություն են կատարել: Վիրահատությունը տևել է ինը ժամ:

Սրտաբաններին հաջողվել է 61-ամյա հիվանդին փոխպատվաստել մահացած մարդու սիրտ՝ Donation after Circulatory Death մեթոդի շնորհիվ: Սովորաբար այն օգտագործվում Է թոքերի, լյարդի և երիկամների փոխպատվաստման դեպքում: Մինչ այժմ դրա կիրառումը մահացած սրտի դեպքում համարվել է անհնարին արյան շրջանառության խանգարման պատճառով:

Փոխպատվաստումը հաջողվել Է իրականացնել Organ Care Systems սարքի միջոցով, որը ստիպում է բաբախել մահացած սիրտը:

Ի դեպ, հիվանդը իրեն լավ Է զգում։