Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին


16:35 , 11 դեկտեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:

Փոխվարչապետը նշել է, որ տարեվերջյան հանդիպումը լավ առիթ է ամփոփելու համատեղ ծրագրերի ընթացքը և հասկանալու առաջիկա անելիքները: Մհեր Գրիգորյանը Սեբաստիան Մոլինեուսին ներկայացրել է նոյեմբերին կայացած հանդիպման արդյունքները, որի ընթացքում համապարփակ կերպով և շահագրգիռ բոլոր մարմինների մասնակցությամբ քննարկվել են Հայաստանում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ