Արմեն Ավթանդիլյանը նշանակվել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ


15:18 , 11 դեկտեմբեր, 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որտեղ ասվում է.

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Արմեն ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ: