Մահակով ցուցմունք կորզելու տեսանյութում խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը հայտնի է


12:12 , 11 դեկտեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

Հատուկ քննչական ծառայությունը պարզել է համացանցում տարածված տեսանյութում ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Պարզվել է տուժողի ինքնությունը։ Պարզվել է նաև դեպքի կատարման ժամանակահատվածը։ Կատարվում են քննչական և այլ դատավարական գործողություններ, սակայն այլ մանրամասներ այս պահին չենք կարող հայտնել», - նշեց Օհանջանյանը։

ՀՔԾ խոսնակի խոսքով՝ ընթացքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: