«Եթե թշնամիներդ հավանում են քո արած քայլը, նշանակում է՝ դու սխալվել ես». Եղիշե Չարենցի սթափեցնող 10 մտքերը, որ կստիպեն մտածել


18:30 , 11 դեկտեմբեր, 2019

Հայ գրականության թերևս ամենաակնառու գրողը՝ Եղիշե Չարենցը, իր դիպուկ ու սթափեցնող մտքերով շատերիս համար մարդու ու մտածողի իդեալ է, ումից կարելի է անընդհատ սովորել ու սովորել ռեալիզմի հայտնի ու անհայտ կանոնները։ Առաջարկում ենք ծանոթանալ գրողի հայտնի 10 մտքերին, որոնք կստիպեն մտածել։ 

1. Եթե թշնամիներդ հավանում են քո արած քայլը, նշանակում է՝ դու սխալվել ես։ 

2. Պոեզիան էլ կռիվ է, բա ի՛նչ... Գրողը պետք է ամեն ձևով գրի և արտահայտի իրեն։ 

3. Աշխարհում չկա ավելի դաժան բան, քան անճաշակ մարդուն լավ ստեղծագործության արժեքը հասկացնելը։ 

4. Եվ ես՝ որպես հայ գրող, պատկանում եմ «փոքր» ազգության և գիտեմ, որ եթե իմ ստեղծագործական գործունեությունը հոգեբանորեն սահմանափակեմ ազգային ներփակված շրջանակներում, ապա շատ ողորմելի կլինի նրա դիապազոնը և ազդեցության ոլորտը։ 

5. Գեղեցիկի զգացողությունը գրողի տաղանդի մի մասն է։ Առանց դրա իսկական գրող չկա։ 

6. Դարը մեզ մուրհակ է տալիս, բայց այդ փակ մուրհակի հատուցումը
Սերունդնե՛րն են ճշտում ապագա և շատե՜րն են սնանկ հռչակվում։ 

7. Մեծերը ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած։ 

8. Մեծերը փառքի հետևից չեն վազում։ Փառքն ինքն է փնտրում նրանց ու գտնում։ 

9. Այգը բացվեց աշխարհում, երբ դու դեռ քերթող էիր լոկ,-
Այժմ կեսօր է արդեն, ժամ է դառնաս իմաստուն։ 

10. Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված...

11. Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝
Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով:
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով:

12. Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի,
Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի։