ԱԺ-ն շարունակում է հերթական նիստը. ուղիղ


10:03 , 11 դեկտեմբեր, 2019

Խորհրդարանը շարունակում է հերթական նիստը։

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանը քվեարկություններով ընդունել է դեկտեմբերի 9-ին եւ 10-ին քննարկված օրենքների նախագծերը, ինչպես նաեւ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը:

Հիշեցնենք նաև, որ նշված նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ՝ սոցիալական բոլոր երաշխիքների պահպանմամբ:  

Մասնավորապես, առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

ԱԺ նիստին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։