Հավով և բրնձով փլավ


08:44 , 11 դեկտեմբեր, 2019

Բաղադրիչներ

1. Բրինձ – 6 ճ/գ
2. Հավի բդիկ – 1 հատ
3. Գազար – 1 հատ
4. Սոխ – 1 գլուխ
5. Աղ
6. Բուսայուղ
7. Հավի համեմունք

Պատրաստման եղանակը

1. Հավի բդիկը կտորների վերածել, մարինացնել հավի համեմունքով և տապակել:

2. Գազարը խոշոր քերիչով անցկացնել, սոխը մանր կտրատել և ավելացնել հավի մսին:

3. Շոգեխաշել, մինչև միսը եփվի:

4. Վերցնել երեք կճուճ, լցնել հավի միսը և ավելացնել 2 ճ/գ բրինձ: Ջուր ավելացնել, որպեսզի ջուրը բրնձից 1.5-2 սմ բարձր լինի: Համեմել աղով, փակել կափարիչը և 30 րոպե դնել նախապես տաքացրած ջեռոցում: