Հարավկորեական Samsung-ի երեք ղեկավարներ դատապարտվել են խարդախության համար


02:49 , 11 դեկտեմբեր, 2019

Հարավկորեական Samsung Electronics կորպորացիայի բարձրագույն օղակի երեք ղեկավարներ մեղավոր են ճանաչվել խարդախության մեջ եւ դատապարտվելեն բանտարկության: Այդ մասին հայտնել է Yonhap New գործակալությունը:

Սեուլի կենտրոնական վարչական օկրուգի դատարանի որոշմամբ, Samsung Electronics-ի փոխնախագահը, որը պատասխանատու է ընկերության ֆինանսական միջոցների համար, ստացել է երկու տարվա բանտարկություն, մյուս երկու ամբաստանյալներին դատապարտել են մեկուկես տարվա ազատազրկման: Մասնավորապես, նրանք մեղադրվել են այն բանում, որ նրանց ցուցումով ընկերության մյուս աշխատակիցները փորձել են թաքցնել եւ ոչնչացնել այն փաստաթղթերը, որոնք վերաբերել են կորպորացիայի ֆինանսական հաշվետվությանը: Կորեայի Հանրապետության դատախազությունը ներկայում Samsung Electronics դուստր ընկերությանը՝ դեղորայքային պատրաստուկներ արտադրող Samsung BioLogics-ին, կասկածում է այդ ձեռնարկության բաժնետոմսերի արժեքի արհեստական բարձրացման մեջ:

Այսպես, հսկիչ մարմնում գտնում են, որ 2015 թվականին Bioepis ամերիկա-հարավկորեական համատեղ ընկերությունում բաժնետոմսերի արժեքի հաշվարկման բանաձեւի անօրինական փոփոխման հետեւանքով Samsung BioLogics-ի կապիտալիզացիան կտրուկ աճել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: