Պոմպեոն Լավրովի հետ զրույցում ընդգծել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների կարևորությունը


01:45 , 11 դեկտեմբեր, 2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում ընդգծել է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների ռեժիմի կարևորությունը:

«Այսօր մենք պայմանավորվեցինք նաև Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման (դենուկլեարիզացիա) խնդրի շուրջ: Մենք խոսեցինք Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների կիրառման կարևորության մասին»,- հայտարարել է Պոմպեոն Լավրովի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում: