Առողջության հարկը հանգեցնելու է սոցիալական պառակտման, բիզնես միջավայրի ոչնչացման. գրանցված աշխատողների հաշվին լավություն են անում ստվերում աշխատողների՞ն. փաստաբան


00:19 , 11 դեկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Առողջության հարկը նոր ծանր բեռ է դնելու քաղաքացիների ուսերին: Tert.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց փաստաբան Վահե Աստվածատրյանը:

Փաստաբանի կարծիքով՝ նախագիծը խնդրահարույց է մի քանի առումով. այն հանգեցնելու է սոցիալական պառակտման և բիզնես միջավայրի ոչնչացման:

«Չգրանցված աշխատողները Հայաստանում մեծ թիվ են կազմում: Ունենք պետություն, որտեղ կա շուրջ 70 % ստվեր, ու դրա պարագայում առողջության ապահովագրություն ենք մտցնում: Բայց ո՞ւմ հաշվին, մնացած գրանցված 30%-ի՞: Մեր հաշվին լավություն են անում մյուսների՞ն: Հենց այստեղ ենք բախվում սոցիալական պառակտման հավանականությանը»,-ասաց փաստաբանը՝ նշելով, թե առանց այդ էլ՝ գրանցված աշխատակիցները ստվերի 70%-ի համար տարատեսակ վճարումներ են անում:

«Այո՛, այդ 70%-ի մեջ կան նաև ծայրահեղ կարիքավոր մարդիկ, կան պետության հոգածության տակ գտնվող անձինք, բայց պետք է ֆիլտրել, հասկանալ՝ նրանք ո՞ր մասն են կազմում: Գրանցված աշխատակիցներն իրենց հարկերի հաշվին պահում են բանակը, պետական ապարատի աշխատողներին, այդ թվում՝ նախարարներ ու պատգամավորներ, դատավորներին և այլն: Այս դեպքում այդ հարկի ավելացումն անհասկանալի է»,-ասաց Աստվածատրյանը՝ նշելով նաև, թե «մեդալի հակառակ կողմն» էլ կա՝ հայտնի չէ, թե ծառայություններն ինչ որակով կիրականացվեն:

Նա հիշեցրեց նախագծի հիմնավորումներից մեկը, ըստ որի՝ եկամտային հարկը նվազում է. 2023թ.-ից դառնալու է 20%, և ստացվում է, թե աշխատողի վրա քիչ պարտականություններ են դնում, ապա հավելեց՝ նախագծով բեռը ոչ միայն նույնն է դառնում, այլ մի բան էլ ավելանում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ