«Ադեկվադը» դիմել է դատարան՝ ընդդեմ ԱԱԾ տնօրենի՝ իրավապահ մարմինների 4 ղեկավարների նկատմամբ քրգործ հարուցելու պահանջով. Գարեգին Պետրոսյան (Video)


21:28 , 10 դեկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին պարտավորեցնել քրեական գործ հարուցել իրավապահ մարմինների չորս ղեկավարների նկատմամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ, իրավաբան Գարեգին Պետրոսյանը:

«Եթե դատարանը բավարարի բողոքարկումը, ԱԱԾ-ն արդեն պարտավոր է լինելու հարուցել քրեական գործ և քննել 4 անձանց՝ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի, ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի արարքներում հանցակազմի առկայությունը»,- նշեց Գարեգին Պետրոսյանը:

Նա հիշեցրեց, որ 2019 թ. մայիսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան կոչով դիմել էր հանրության, որպեսզի հաջորդ օրը՝ մայիսի 20-ին, մարդիկ շրջապատեն բոլոր դատարանների շենքերը: Ըստ «Ադեկվադ» միաբանության` սա հանրային հավաքի կոչ էր, որի դեպքում, Հավաքների ազատության մասին օրենքի համաձայն՝ հավաքի կազմակերպիչը պարտավոր էր իրազեկել բոլոր այն  համայնքների ղեկավարներին, որտեղ կային դատարանների նստավայրեր:

«Ոստիկանությունից մեզ հայտնել էին, որ իրազեկումը չի իրականացվել, այդ դեպքում անհրաժեշտ էր դիմել վարչական դատարան, որպեսզի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված զանցակազմի համար վարչապետ Փաշինյանը պատասխանատվության ենթարկվի՝ համայնքների ղեկավարներին չիրազեկելու համար: Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ հավաքի կազմակերպիչը Նիկոլ Փաշինյանը չէ: Հետո արդեն Արման Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ դիմեցինք, այդ ժամանակ էլ ասացին, որ շտապ հավաք է եղել»,- ասաց Գարեգին Պետրոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ